
Հանգանակություն` ընտրական հանձնաժողովի ընդմիջման համար
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 40/3 ընտրատեղամասում հանձնաժողովը ընդմիջման ծախսերի համար հանգանակություն է կազմակերպել: Հանգանակության թղթե արկղի մեջ արդեն մի քանի թղթադրամներ կան:
Հանձնաժողովի անդամները պարզաբանում են, որ այդպես են վարվում' որեւէ մեկից կախում չունենալու համար:
Թիվ 40/3 ԸԸՀ նախագահ Հերմինե Ազատյանի խոսքով` դա նախորդ տարիներին էլ է կիրառվել եւ անգամ արժանացել է միջազգային դիտորդների հավանությանը:
Նման մի արկղ դրված է նաև Կողբի 40/1 ընտրատեղամասում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել