
Վճռաբեկը վերադարձրել է «Երկիր» օրաթերթի և Տիգրան Արզաքանցյանի բողոքները
Վճռաբեկ դատարանը վերադարձրել է «Երկիր» օրաթերթի և ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի բողոքները: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց «Երկիր» թերթի խմբագրությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը այս տարվա օգոստոսի 24-ին անփոփոխ էր թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Երկու կողմն էլ բողոքարկել էր ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Համաձայն այդ վճռի` օրաթերթը պարտավորվում է վճարել 200.000 դրամ տուգանք` օրաթերթում տպագրված անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող «լակոտ» բառի համար, 80.000 դրամ` փաստաբանական ծախսերի համար, 8.000 դրամ` պետտուրքի համար, ինչպես նաև պետք է հրապարակի վճռի եզրափակիչ մասը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել