
Լրագրողները Երևանում ցուցադրեցին իրենց գեղանկարչական աշխատանքները
Այսօր` օգոստոսի 27-ին, Երևանում բացվեց լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը:
Հայաստանյան տարբեր մեդիաընկերություններ ներկայացնող 12 լրագրողներ նախորդող 6 ամիսներին մասնակցել են «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի կազմակերպած դասերին: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում նկարները կցուցադրվեն մինչև սեպտեմբերի 3-ը: Հասույթի մի մասը կփոխանցվի արվեստի կենտրոնին, որտեղ հաճախում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Արվեստի կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը, ով նույնպես լրագրողական կրթություն է ստացել, պատմում է ցուցահանդեսի մասին:
Ցուցահանդեսի մասին ավելի մանրամասն` այստեղ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել