
Գորիս, Տեղ, Գորայք համայնքների ՏԻՄ ընտրությունների թեկնածուների ցանկում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ չկան
Թիվ 37 ընտրատարածքի Գորիս, Տեղ, Գորայք խոշորացված համայնքներում առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 62 հոգի: Նրանցից 22-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, 5-ը` Բարգավաճ Հայաստան, մեկ թեկնածու` Հայ հեղափոխական դաշնակցության:
Ամենամեծ թվով թեկնածուներ առաջադրվել են Գորիս համայնքում. 15 տեղի համար կպայքարի 26 թեկնածու, նրանցից վեցը Գորիս քաղաքի նախկին ավագանու անդամներ են:
Առաջադրված թեկնածուներից հինգը ներկայացնում են Գորիսի փնջում ընդգրկված նախկին Վերիշեն համայնքը, 1470 ընտրող ունեցող Խնձորեսկից առաջադրվել է մեկ թեկնածու: Ձևավորվող Գորիս համայնքի ավագանու անդամ չեն առաջադրվել Բարձրավանից, Որոտանից, ինչպես նաև 507 ընտրող ունեցող Հարթաշեն համայնքից:
Գորայք, Տեղ համայնքներում առաջադրված թեկնածուները ներկայացնում են խոշորացվող բոլոր նախկին համայնքները: Ավագանու անդամների ընտրապայքարում ընդգրկված կանանց թիվը 1 տոկոսից ցածր է:
Մեկնաբանել