
«Հարավկովկասյան երկաթուղիներում» շարունակում են կարծել, թե Երևանի կայարանը «գյուղական պեռոն» է (տեսանյութ)
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն, ի պատասխան «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության օրերս հրապարակած տեսանյութի, այսօր հայտնել է, որ Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանն ամսվա կենտ օրերին աշխատում է մինչև 20:30՝ երեկոյան ժամերին չվերթների բացակայության պատճառով: Ամսվա զույգ օրերին կայարանն աշխատում է մինչև 23:00, քանի որ ժամը 22:35 Երևանից մեկնում է Երևան-Թբիլիսի գնացքը:
Ըստ ամենայնի, Ռուսական երկաթուղիների դուստր-ձեռնարկությունը մոռացել է, որ կայարաններն ամբողջ աշխարհում տրանզիտային գոտիներ են, որոնցում, օրինակ, գիշերվա ժամը 5-ին ժամանած մարդը կարող է սպասել առավոտյան 8-ի իր գնացքին:
Այս միտքը «Հարավկովկասյան երկաթուղիներն» իր տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ «տհաս» է համարել:
Նախևառաջ, դեռ պարզ չէ, թե այս պատմության մեջ տհասն ով է: Երկրորդն էլ, նմանատիպ երևույթներն ապացուցելու են գալիս Հայաստանում ռուսական բիզնեսից որքան հնարավոր է հեռու մնալու վերաբերյալ որոշ քաղաքական և հասարակական գործիչների մտահոգությունների ճշմարտացիությունը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
Մեկնաբանել