
Զարուհի Փոստանջյանը դիմում է նախարարին և օմբուդսմենին` Հովհաննես Հարությունյանին շտապ վիրահատելու հարցով
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և Արման Թաթոյանին` «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով շտապ միջոցներ ձեռք առնելու համար:
Փոստանջյանը հայտնել է, որ աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, «սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում երիտասարդին վիրահատելու ուղղությամբ»:
«Կոչով դիմում եմ խնդրով մտահոգ այն վիրաբույժներին, ովքեր հանձն կառնեն և կվիրահատեն երիտասարդի ոտքը` հետագա բարդացումներից խուսափելու համար»,- հավելել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել