
«Նոր ժամանակները» կողմ է Եվրասիական տնտեսական միությանը միանալուն
2011 թ. նոյեմբերի 20-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովում կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը վերլուծեց Հայաստանին առնչվող ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները:
Հատկապես քաղաքական գնահատական տրվեց վերջին շրջանում իշխող վարչախմբի մի շարք բարձրագույն պաշտոնատար անձանց հրաժարականների իրողությանը: Բանախոսի համոզմամբ՝ այդ փոփոխությունները որևէ կապ չունեն հայ ժողովրդի և Հայաստանի առջև ծառացած բազում հիմնախնդիրների լուծման հետ:
Խոսելով Եվրասիական Միության ընտանիքին Հայաստանի մաս կազմելու հիմնախնդրի մասին՝ Արամ Կարապետյանը միանշանակ համոզմունք հայտնեց, որ մեր երկիրը անվերապահորեն պետք է միանա 2011 թ. նոյեմբերի 18-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների կողմից «Եվրասիական տնտեսական միություն» ստեղծելու մասին արդեն ստորագրված հուշագրին:
Մեկնաբանել