
Բաց նամակ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին
ՀՀ քաղաքացիներից և բոլոր սրտացավ մարդկանցից
Հարգելի պարոն Գրիգորյան,
Մենք, այս երկրի քաղաքացիներս և հարկատուներս, Ձեր ուշադրությունն ենք ուզում սեւեռել մեր այն համերկրացիների թշվառությանը, որ հայտնվել ու ապրում են բաց երկնքի տակ` անտուն են։
Մեզ հայտնի է, որ պետությունը անուշադիր չէ այդ խնդրի նկատմամբ, սակայն ամբողջ Երևանում, ուր հիմա կենտրոնացած է երկրի հիմնական բնակչությունը, կա անօթևանների ընդամենը մեկ ապաստարան, որը նախատեսված է 60 հոգու համար և գործում է N1 Գիշերօթիկ տանը կից՝ ք.Երևան, 4-րդ գյուղ, 2-րդ փողոց, տուն 45 հասցեում:
Թե մեզ, թե Ձեզ քաջ հայտնի է, որ 60 տեղը անգամներ, եթե ոչ` տասնյակ անգամներ, քիչ է անտունների իրական թվից
Բավական է փողոց դուրս գալ և նայել չորս բոլորը:
Այդ իսկ պատճառով մենք թախանձագին խնդրում ենք Ձեզ անել հնարավոր ամեն բան ապաստարանին՝ խնդրի իրական վիճակին համապատասխան տարածք և միջոցներ տրամադրելու համար:
Մեզանից բացի այս նամակի ներքո ստորագրում են և այլ երկրների սրտացավ քաղաքացիները:
Ուզում ենք հավատալ, որ մոտ ապագայում մեր և Ձեր երկիրը կկարողանա իրեն կոչել քաղաքակիրթ պետություն, սակայն դրան հասնելու համար արդեն այսօր պետք է փոխել վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ:
Հարգանքներով և հույսով՝
Աննա Պոլետաևա (Անդրիասյան), բանաստեղծ, թարգմանիչ, Ռուսաստանի գրողների միության անդամ:
http://lapushka1.livejournal.com/622881.html#cutid1
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել