
ՄԻՊ. կան հաղորդումներ անհիմն բերման ենթարկելու, բռնություն գործադրելու վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ վաղ առավոտից իրականացվում են այցեր ոստիկանության բաժիններ:
«Առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ: Արձանագրվել են նաև դեպքեր փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է: Այցերի առաջնահերթ նպատակներիվ է ապահովել այդ իրավունքի իրացումը»,- հայտում է ՄԻՊ գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել