
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանին
Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Հիշեցնենք, որ նա վիրավորվել էր հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռերի» եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպի արդյունքում:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք եւ շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են: Նրանց դիտարկմամբ՝ նոր բաժանմունքի պատերը եւ հատակը նորոգված են, խցերն առավել լուսավոր եւ մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով:
Մեկնաբանել