
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները այցելել են Ենիգոմշյանին. նրա իրավունքները խախտվել են
Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Մարդու իրավունքների պաշտպանին հուլիսի 28-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալը պահվում է Ազգային անվտանգության ծառայության ձերբակալված անձանց պահման վայրում, որտեղ խախտվում են նրա պահման պայմանները՝ անտեսելով նրա հատուկ կարիքները:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ նույն օրը Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանման ներկայացուցիչներն այցելել են ԱԱԾ ՁՊՎ եւ առանձնազրույց ունեցել Ենիգոմշյանի հետ:
Ալեք Ենիգոմշյանի և նրա պաշտպանի բարձրացրած հարցերի հիման վրա տեղում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ և անիջապես ՁՊՎ ղեկավարությունից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ: Արդյունքում՝ Ենգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, ապահովվել է հանձնուքների ընդունման հնարավորությունը, խցում տեղադրվել է սեղան, ինչպես նաև ռադիոընդունիչ:
Դրանից հետո, Պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ և Ա. Ենիգոմշյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերին ծանոթանալու հնարավորության), նրա պահման պայմանների կապակցությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ:
Մեկնաբանել