
Օմբուդսմենի հայտարարությունը բուժանձնակազմին գնդի տարածքում պահելու տեղեկությունների վերաբերյալ
ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա Ծռեր» խմբի կողմից շտապօգնության 4 բուժաշխատողների պատանդառության մասին ոստիկանության հայտարարությանը արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, որի հաղորդագրությունը ներկայացնում ենք նույնությամբ:
«Մեզ համար խիստ մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները: Դատապարտելի է բժշկական օգնություն ցուցաբերող անձնակազմերի նկատմամբ անգամ ոտնձգության որևէ փորձի կամ նման հնարավորություն:
Բժիշկներն իրականացնում են մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու և դրանով հանդերձ՝ մարդասիրական բարձր առաքելություն: Այդ առաքելությունը միջազգային բոլոր պահանջներով ենթակա է անվերապահ պաշտպանության առանց որևէ բացառության»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել