
12 ձերբակալվածներ ազատ արձակվեցին
Փաստաբան Հայարփի Սարգսյանը երեկ այցելել է Հրազդանի ՁՊՎ (ձերբակալված անձանց պահման վայր) և հաղորդում է, որ երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, ՁՊՎ-ից բաց են թողվել բոլոր՝ մոտ 12 ձերբակալվածներ։ Ձերբակալվածները հուլիսի 21-ի առավոտյան ժամը 04:50-ին Խորենացի փողոցից բերման էին ենթարկվել, նույն օրը երեկոյան ձերբակալվել և 23.07.2016թ. ժամը 23:30-00:00 սահմաններում բաց թողնվել։ Փաստաբանը այժմ պետք է դիմում գրի, որպեսզի, ի սկզբանե, իր վստահորդներից առգրավված իրերը՝ անձնագիր, հեռախոս, պայուսակ, այլ իրեր, վերադարձվեն։
Սարգսյանը հանդիպել է միայն իր երկու վստահորդներին՝ Նարեկ Չիլինգարյանին ու Արթուր Շարոյանին և նրանց մարմնին բռնության հետքեր չեն եղել։ Մնացած ձերբակալվածներից տեղեկություն չկա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել