
«Շահենին Գյումրիում առևանգել են ոստիկանները ու պահել ոստիկանապետի մեքենայի մեջ»
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Դավիթ Սանասարյանը գրում է, որ Շանթ Հարությունյանի որդուն` Շահեն Հարությունյանին ոստիկաններն այսօր Գյումրիում առևանգել են ու պահել ոստիկանապետի մեքենայի մեջ:
«Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում, կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ....
Հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին, այլ տարբերակ չկար, որ տեղեկանային: Սա լկտի պահվածք է, մարդու իրավունքների կոպիտ խախտում, մարդուն բերման են ենթարկել ոստիկանապետի մեքենա փողոցում քայլելու ժամանակ...
Ազատություն Շահենին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրում է Սանասարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել