
«Չենք լռելու». Հայաստանի գլխավոր կայարանը գյուղական խանո՞ւթ է (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները պարզել են, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը դիտարկում է Երևանի երկաթուղային կայարանը որպես ոչ այլ ինչ, քան գյուղական խանութ:
Պարզվում է, որ իրենք իրենց սոցիալական ուղղվածությամբ և կորպորատիվ բարձր պատասխանատվությամբ օժտված ընկերություն հռչակած «Հարավկովկասյան երկաթուղիները» («Ռուսական երկաթուղիների» դուստր-ձեռնարկություն) ամեն երեկո՝ ժամը 20:30-ին, փակում են այցելուների առջև հանրապետության գլխավոր կայարանաշենքի դռները:
Հետաքրքիր է իմանալ երկաթգծի ղեկավարության կարծիքն այն մասին, թե ի՞նչ նպատակով են աշխարհի կայարանները աշխատում շուրջօրյա, և ո՞ր դեպքերի համար են դրանցում սպասասրահներ նախատեսված:
Ներկայացվող տեսանյութը նկարահանվել է երեկ` նոյեմբերի 17-ին՝ ժամը 20:45-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել