
Մովսես Հակոբյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին նախագահի հրամանագրով այդ պաշտոնից ազատվել էր Ալիկ Միրզաբեկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել