HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխայի համար նախատեսված պարագաները մինչ օրս կալանավայր չեն հասել

Դեռ անցած տարվա հոկտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց, որով պարտավորվեց մանկական սնունդ, հագուստ ու խաղալիք տրամադրել անազատության մեջ գտնվող այն կանանց, որոնք կալանավայրում խնամում են մինչեւ երեք տարեկան երեխաների: Անցել են ամիսներ, սակայն մինչ օրս ազատազրկված կանայք այդ օգնությունը չեն ստացել:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի խոսքով` այժմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կա 173 կին, որոնցից մեկն իր խնամքի տակ ունի մինչև երեք տարեկան երեխա: Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներն արձանագրել են, որ երեխայի համար նախատեսված պարագաները մինչ օրս կալանավայր չեն հասել: Թե ինչու, պաշտոնապես չի հստակեցվում: ԱՆ-ն ընդամենը նշում է, որ անհրաժեշտ պարագաները կտրվեն սեղմ ժամկետում` առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:

Կալանավայրերում դիտորդություն իրականացնող խումբը նաև առաջարկել էր, որ դատապարտյալ կանանց տրվի ևս մեկ ստացիոնար ավտոմատ-հեռախոս ունենալու հնարավորություն: Առայժմ նրանք իրավունք ունեն շաբաթական ընդամենը 3-4 անգամ 15 րոպեով զրուցել ընտանիքի անդամների հետ, ինչը, ըստ դիտորդների, բավարար չէ ազատության մեջ երեխա ունեցող մայրերի համար: Այդ հարցին ի պատասխան եւս արդարադատության նախարարությունից նշել են, թե  «ձեռնարկում են միջոցներ` սեղմ ժամկետում հարցը լուծելու ուղղությամբ»՝ կրկին առանց հստակ ժամկետներ նշելու։

Լիլիթ Շաբոյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter