
Մալաթիա-Սեբաստիա. «Ոչ»՝ 329, «Այո»՝ 177
Թիվ 8/12 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) հիմնական և լրացուցիչ ցուցակներում գրանցված 1662 քաղաքացուց 509-ը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը, որոնցից 100-ը նույնականացման քարտով:
«Այո»-ի օգտին քվեարկել է 177, իսկ «Ոչ»-ի օգտին 329 անձ, անվավեր է համարվել 30 քվեաթերթիկ:
Հանձնաժողովի նախագահ Սպարտակ Ասոյանը նշեց,որ քվեարակությունը պասիվ էր, հիմանականում մեծահասակներ էին:
Ընտրատեղամասում դիտորդ չկար,վստահված անձինք երեքն էին՝ՀՀԿ,ՀՅԴ,ՕԵԿ կուսակցություններից:
Մինչ 8/12-ում հաշվում էին քվեարկության արդյունքները, հարևան 8/13-ում աղմուկ էր բարձրացել, ոստիկանները թույլ չէին տալիս լրագրողներին մոտենալ ընտրատեղամասին և պարզել՝ ինչ է կատարվում: Րոպեներ անց աղմուկը դադարեց, հանձնաժողովից չցանկացան մեկնաբանություն տալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել