
Լոռու թիվ 31 ընտրատարածքի 63 ընտրատեղամասերից միայն 23-ում կան վստահված անձինք եւ դիտորդներ
Գայանե Սարգսյան
Լոռու թիվ 31 ընտրատարածքի 63 ընտրատեղամասերում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 6.12 տոկոսը. 54.413 ընտրողից ընտրել էր 3331-ը: «Մինչ այժմ որևէ ահազանգ կամ դիմում բողոք այս ընտրատարծում չի ստացվել: Բոլոր տեղամասերը սահմանված ժամին բացվել են, ընդամենը երկու տեղամասում մեկական հանձնաժողովի անդամ բացակա է եղել. մեկը՝ 31/39, մյուսը՝ 31/62 տեղամասում»,- նշեց թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը: Հարցին՝ այսօր չեն աշխատելո՞ւ այդ մարդիկ, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Հետո կարող է օրվա ընթացքում գան այդ մարդիկ, ես իրավունք չունեմ իրենց առայժմ հանձնաժողովի անդամի պարտականությունից ազատելու: Բայց օրենքով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս 7 անդամները իրենց աշխատանքը կազմակերպում են: Ժամը 8:00-ի դրությամբ թվով 23 տեղամասերում ունեցել ենք դիտորդներ ու վստահված անձիք՝ տարբեր կազմակերպությունների կողմից, մյուսներում չեն եղել»:
Մեկնաբանել