
Գառնիում ժամը 11-ին ընտրություններին մասնակցել է 133 ընտրող
Արշալույս Ենգոյանը քվեարկության է եկել ամուսնու հետ։ Նա ասում է, որ ամենակարևորը խաղաղություն է․
«Բալա ջան ամենակարևորը թող մեր զինվորները ապահով ծառայեն, իսկ մնացածը ամեն ինչ ժամանակի ընթացքում կուղղվի»,- ասում է Արշալույս տատը, իսկ ամուսին էլ ավելացում է՝ լիքը խնդիրներ ունենք, վատ ճանապարհեր ունենք,բայց ամեն ինչ մի րոպեում չի լուծում։
Մոտ 7000 բնակչություն ունեցող Գառնի գյուղում գործում է 4 ընտրատեղամաս։ 27/28 ընտրատեղամասում գրանցված է 1559 ընտրող։ Առավոտյան նկատվում էր ընտրողների պասիվություն, ընտրության էին շտապում միայն նրանք, ովքեր ինչ որ գործեր ունեին։ Իսկ ահա 27/31-ում պատկերը մի փոքր այլ էր, չնայած այն որ այս ընտրատեղամասը, ավելի փոքր էր, քան 27/28-ը։ Այս ընտրատեղամասում ժամը 11։00 տվյալներով քվերկության մասնակցել են 100 մարդ, իսկ 27/28-ում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հաղորդմամբ՝ 11:00-ին մասնակացել է 33 ընտրող:
Նունե Գրիգորյան
Մեկնաբանել