
Ցուրտը քվեարկության մասնակցության ցուցանիշ
Գյումրու թիվ 28 դպրոցում տեղակայված 35/42 ընտրատեղամասում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 53 ընտրող, որից 10-ը նույնականացման քարտով: Այս ընտրատեղամասում ընտրացուցակներով քվեարկողների թիվը 1188 է: Տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Գրետա Ջանոյանը դժգոհեց ընտրողների պասիվությունից՝ նկատելով, որ հավանաբար պատճառը վաղ առավոտյան այս տարածաշրջանին բնորոշ ցուրտն է եւ քվեարկողների աշխուժություն ակնկալում են օրվա երկրորդ կեսից: Նշենք, որ այս պահին Գյումրիում ջերմաստիճանը մինուս 10-ից 15 աստիճան է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել