
Քվեարկությունը կմեկնարկի ժամը 17-ին
Թիվ 37/77 ընտրատարածքային տեղամասը գտնվում է Գորիսի Քրեակատարողական հիմնարկում, որտեղ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին պետք է մասնակցեն այստեղ պահվող դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող 24 քաղաքացիներ: Ի տարբերություն այլ տեղամասերի, քվեարկությունն այստեղ կսկսվի ժամը 17-ին: Որոշումն ընդունվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ վկայակոչելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը և հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 61-րդ հոդվածի 2-րդ մասը:
Կալանավորված անձանց պաման վայրի հանրաքվեի տեղամասային հանձնաժողովը գործառույթների բաշխման նիստը կսկսի քվեարկությունից մեկ ժամ առաջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել