
5/28 ընտրատեղամասի հասցեն փոխվել է
Առավոտ վաղ քաղաքացիներից ոմանք շտապում են Դավիթ Անհաղթ առևտրի կենտրոն, որտեղ նախկինում գրանցված էր 5/28 ընտրատեղամասը: Շինության սեփականաշնորհման պատճառով այն այժմ տեղափոխվել է Բաղրամյան 76 հասցե: Այս ընտրատեղամասում գրանցված քաղաքացիներից մեկը, մտնելուն պես, բարկացավ՝ «Դժվար է սլաքներով ցույց տաք, որ ընտրատեղամասը այստեղ է: Գնացել ենք այնտեղ, նոր իմացել, որ փոխվել է: Անգամ ծանուցում չեն ուղարկել: Միշտ այն ընտրատեղամասում ենք քվեարկել»:
Ընտրատեղամասի հիմնական ցուցակում հաշվառված է 1866, իսկ լրացուցիչ ցուցակում ՝ 10 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Կիրակոսյանի փոխանցմամբ՝ 09:30-ի դրությամբ արդեն քվեարկել է մոտ 30 ընտրող: Ընտրատեղամասում դեռևս կա երկու վստահված անձ՝ Հայ Հեղափոխական Դաշնակությունից և ՀԱԿ-ից:
Դիանա Ղազարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել