
Ծովագյուղում ընտրությունները հանգիստ են անցնում
Գեղարքունիքի մարզի 23 ընտրատարածքի Ծովագյուղի 23/18 ընտրատեղամասում, որը տեղակայված է 14 փողոց, շենք 10 մանկապարտեզի շենքում,1569 ընտրողից առավոտյան 9:12-ի դրությամբ ընտրել է մոտ 30 մարդ: Այս մասին հաղորդեց հանձնաժողովի նախագահ Սամվել Ղազարյանը:
«Եղանակը ցուրտ է, կգան դեռ, հիմնականում տղամարդիկ են եկել: Նորմալ է ընթանում, հուսով եմ, խախտումներ չեն լինելու: Հիմնականում անձնագրերով են ընտրել, նույնականացման քարտերով դեռ չեն ընտրել»,-հայտնեց Ծովագյուղի 23/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Ղազարյանը:
Ընտրությունը մինչ այս պահը հանգիստ է անցնում: Ծովագյուղում մյուս ընտրատեղամասը` 23/19-ը, տեղակայված է միջնակարգ դպրոցի շենքում` 24 փողոց, 5 նրբանցք, շենք 70 հասցեում:
Արփինե Մինասյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել