HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կարապետիչը նույնիսկ աշխարհի կեսը չի ընդունի իշխանություններից

Ժողովրդական կուսակցությունը փետրվարի 15-ին կայանալիք «ազգային, բացօթյա համաժողովի» ժամանակ գրավոր վերջնագիր է հանձնելու նախագահին, որում լինելու է արտահերթ ընտրությունների պահանջ: Այդ մասին այսօր հայտնեց ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանը:

«Համաժողովը մենք ուզում էինք անցկացնել մարզահամալիրում, բայց մեզնից 2 ժամվա համար ուզեցին 10 մլն դրամ, հետո հերքեցին դա, ասացին, որ սառցադաշտ է այնտեղ: Այդ հանգամանքից ելնելով` մենք հայտարարեցինք բացօթյա համաժողով»,- տեղեկացրեց ԺԿ նախագահը: Ըստ Կարապետյանի` իրենք պահանջելու են նախ արտահերթ խորհրդրանական, ապա նախագահական ընտրություններ անցկացնել:

«Խորհրդարանական ընտրություննները պիտի լինեն ազնիվ, եթե այդպես չլինեն, իշխանությունը ցույց կտա, որ իր հետ չի կարելի խոսել ինչ-որ քաղաքական գործողություններով, եւ այստեղ ժողովուրդը կասի իր խոսքը,- նշում է Կարապետյանը, իսկ հնարավոր կոալիցիայի մասին հարցին պատասխանում,- ես կոալիցիա կազմում եմ միայն հայանպաստ, ժողովրդանպաստ ուժերի հետ, այն ուժերը որոնք տանում են կործանման, դա ներկա իշպանություններն են, որոնք չունեն ապագա, որոնք չեն աճեցրել հարկատու եւ միայն դրսից ակնկալիքներ ունեն, այդ իշխանության հետ մենք ճանապարհ գնալու չունենք»:

Փետրվարի 15-ի համաժողովից հետո ԺԿ-ն հավանաբար ամսի 22-ին կանցկացնի երիտասարդական ֆորում, որին կմասնակցի 1000 պատվիրակ, դրանից հետո կլինի  ազատամարտիկների հետ մեծ ֆորում, իսկ արդեն ամսի 28-ից կլինեն վճռական գործողություններ: «Հետագա քայլերը կլինեն ամեն օր, ամսի 1-ին կլինի մոմավառություն, հետո կլինեն քաղաքական գործողություններ»,- նշում է ԺԿ նախագահը:

Խոսակցություններ կան, թե իբր իշխանությունները, որեւէ պաշտոն տալով, մասնավորապես` օմբուդսմենի, փորձում են Կարապետիչին իրենց կողմը ձգել: Այս մասին ընդդիմադիր գործիչն ասում է. «Մի տարի առաջ ես երազում էի իմ կյանքը ավարտել` լինելով պաշտպան ժողովրդին: Ես դա մեծ հաճույքով մի տարի առաջ կընդունեի: Այսօր իշխանության կողմից ես չեմ ընդունի ոչ մի բան: Այսօր եթե իշխանությունը աշխարհի կեսը տա, ես կհամարեմ, որ դա չարն է տալիս, ու չեմ ընդունի: Դա իմ սկզբունքներին, իմ հավատքին համապատասխան չի լինի»:

«ԱԼՄ»-ի փակվելուց հետո Կարապետիչն ուզում է նույնանուն կայք բացել, որովհետեւ ԱԼՄ-ի 39 աշխատողի պահել է իր մոտ: Ասում է, որ մյուսներին բարձր աշխատավարձով հրապուրել ու տարել են ուրիշները. «15 հոգի 2 օրում տարել են: Նրանց մոտ 200.000 աշխատավարձ են վճարում, իսկ մենք վճարում ենք 80.000-100.000»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter