
Այսուհետև ՏՄՊՊՀ-ն տեղեկություններ կստանա նաև հարկայինից
Այսուհետև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հնարավորություն կունենա ապրանքային շուկաներն ուսումնասիրելու, այդ շուկաներում հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի առկայությունը և օրենքով սահմանված այլ դրսևորումները բացահայտելու համար հարկային ծառայության մարմիններից տվյալ ապրանքային շուկաների և դրանց մասնակիցների վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ։
ՏՄՊՊՀ-ն այսպիսի լիազորություն է ստացել կառավարության այսօրվա նիստում՝ կառավարության նախկին որոշումներից մեկում կատարված լրացման միջոցով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել