
Սերոբ Տեր-Պողոսյանի կինը վրդովված է
Քիչ առաջ «Հետքի» խմբագրություն էր զանգել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի լրատվության պատասխանատու Լեւոն Հովհաննիսյանը՝ փոխանցելու Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ՝ Մադլեն Թաշչյանի խոսքերը:
Կոմբինատի ներկայիս գլխավոր տնօրեն Մադլեն Թաշչյանը վստահեցնում է, որ ինքը գործարար Սիլվա Համբարձումյանին նույնիսկ դեմքով չի ճանաչում, նրա հետ անգամ հեռախոսով երբեք չի խոսել, հետեւաբար իրականությանը չեն համապատասխանում վերջինիս երեկվա հայտարարությունները:
Հիշեցնենք, որ երեկվա ասուլիսում Սիլվա Համբարձումյանը նշել էր, թե հանդիպել է Սերոբ Տեր-Պողոսյանի հետ. «Նրա կինը շատ բան ունի ասելու, 99 թվականի մասին պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց՝ եթե չթողնեն, ես ինքս լրագրողներին կասեմ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել