
Ըստ Սիլվա Համբարձումյանի՝ վարչապետը չերեւացող ուսանող էր
«Սիփան-1» ընկերությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայից զրկվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանով: Մինչ ընկերության սեփականատեր Սիլվա Համբարձումյանը դատարանում վիճարկել է նախարարի հրամանի օրինականությունը, Լիճքվազ-Թեյի հանքավայրը հանվել է աճուրդի, ու այն ձեռք է բերել աճուրդի միակ մասնակիցը՝ «Սագամար» ընկերությունը:
«Եվ պարոն վարչապետը, որ աճուրդային հանձնաժողովի նախագահն էր, չմասնակցեց աճուրդին երեւի վախից, որովհետեւ անօրինականություն էին անում: Եթե երկրի վարչապետն էլ մասնակցեր դրան, երեւի հետո շատ ծանր կլիներ իր համար»,- ասում է Սիլվա Համբարձումյանը եւ հավելում, որ ուսանող ժամանակ ինքն ու Տիգրան Սարգսյանը զուգահեռ կուրսերից էին:
«Իսկ այդ հանգամանքը Ձեր գործով որեւէ բան չի՞ կարող փոխել»,- հետաքրքրվեցին լրագրողները:
«Ո՞նց կարող է ինչ-որ բան փոխել. էն ժամանակ ես մեքենա ունեի, ինքը երեւի սիգարետի փող չուներ»,- ասաց գործարար կինը՝ նկատելով, որ վարչապետը չերեւացող ուսանող էր ու լավ չէր սովորում:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել