
Կսպասեն Սահմանադրական դատարանի որոշմանը
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով դատական նիստն ընդդեմ report.am կայքի («Խմբագիր» ՍՊԸ-ի), Էդիկ Անդրեասյանի և Աբել Միքայելյանի:
Սակայն պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի գործը կասեցվի, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանում նոյեմբերի 15-ին պետք է քննվի Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը: Դատավորը հետաձգեց դատական նիստը: Հերթական նիստի օրվա մասին կողմերին գրավոր կծանուցվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել