
«Եհովայի վկաներն»՝ ընդդեմ Հ1-ի. նիստը հետաձգվեց
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու գործով նախնական դատական նիստը՝ ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ի: Սակայն պատասխանող կողմի ներկայացուցչի կողմից ստացվել էր միջնորդություն այն մասին, որ նիստը կասեցվի կամ հետաձգվի մինչև ՀՀ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 15-ին կկայացնի որոշում Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ի ՀՀ սահմանադրականության վերաբերյալ:
Հայցվորը դեմ էր գործի կասեցմանը, սակայն համաձայնեց դատավորի հետ և նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 21-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել