
Մարդատար ավտոբուսի վարորդը շարունակում է խոսել հեռախոսով
Երեկ «Հետք»-ի ընթերցողներից Սիրանուշը գրել էր, որ Երևանի քաղաքային տրանսպորտի 37 համարի երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդը մեքենան վարելիս «մեկ րոպե անգամ հեռախոսը ականջից չի վերցնում... անընդհատ զրուցում է»:
«Դա անօրինական է, վտանգավոր է ու կրկնվում է ամեն օր, միթե չեն նկատում, միթե չեն ասել ղեկը տալուց առաջ... Խնդրում եմ ձեր օգնությունը, միջնորդությունը»,- գրել էր ընթերցողը «Քաղաքացիները քննարկում են՝ ի՞նչ անել, եթե տրանսպորտը կրկին թանկանա» հրապարակման (2013թ.) «Մեկնաբանություններ» բաժնում:
Սիրանուշը գրել էր, որ շաբաթներ շարունակ երթևեկում է 37 համարի 4788S պետհամարանիշի ավոտբուսով:
Առավոտյան «Հետք»-ը պարզեց, որ ճիշտ մեկնաբանության մեջ նշված ժամին, երբ ավտոբուսը անցնում է Բաղրամյան պողոտայով, վարորդը շարունակում էր խոսել հեռախոսով:
![]() |
![]() |
Ճանապարհային երթևեկության կանոնները սահմանում են, որ տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է «ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից և հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների)»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել