
Լատվիայի երկաթգծի ընկերության նախագահը ձերբակալվել է կես մլն եվրո կաշառք վերցնելու կասկածանքով
Լատվիայի երկաթգծի ընկերության` LDz-ի նախագահ Ուգիս Մագոնիսը Ռիգայի շրջանային դատարանի որոշմամբ ձերբակալվել է: ՌԲԿ-ն հաղորդում է, որ Մագոնիսը կասկածվում է հինգհարյուր հազար եվրո կաշառք վերցնելու մեջ: Diena պարբերականի հաղորդմամբ` Մագոնիսը կես միլիոն եվրոն ստացել է Skinest ընկերության հետ պայմանգիր կնքելու դիմաց: Ընկերությունը ղեկավարում է միլիոնատեր Օլեգ Օսինևսկին: Քննիչները համարում են, որ Լատվիան հարեւան երկրից չորս լոկոմոտիվներ ձեռք բերելու համար վճարել է իրական գնից ավելի գումար:
Մագոնիսը ձերբակալվել է Լատվիա-Էստոնիա սահմանակետում: Ռիգայի նրա գրասենյակում անցկացվել է խուզարկություն: Հակակոռուպցիոն գործակալությունում Diena-ի աղբյուրը հայտնել է, որ քննիչներն ունեն կաշառք վերցնելու ապացույցներ: Skinest կազմակերպությունը, որի հետ կնքվել է պայմանագիրը, զբաղվում է լոկոմոտիվների պահեստամասերի մատակարմամբ եւ համագործակցում է նաեւ ռուսական արտադրողների հետ:
«Վեդոմոստի»-ի հաղորդմամբ` Մագոնիսի կինը` Անաստասիյա Բակուլինան Ռուսաստանի քաղաքացի է: Բակուլինան «Բիզնես դիալոգ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է:
Մեկնաբանել