
««Նաիրիտի» յուրաքանչյուր աշխատողի շանտաժի են ենթարկել». նաիրիտցիները նորից կառավարության շենքի մոտ են
Նաիրիտի աշխատակիցները նորից կառավարության շենքի մոտ են: Նրանք պահանջում են վճարել բոլորի աշխատավարձերը: Գործարանի աշխատակիցների խոսքով` դեռևս շուրջ 650 հոգու են վճարել, իսկ մնացածին մինչ օրս չեն վճարել: Նշենք, որ նաիրիտցիներին խոստացել էին վճարել աշխատավարձերը մինչև հուլիսի 28-ը:
«Մենք 2270 հոգի ենք, ստացել են մոտ 600-700 հոգի: Մեզ ասացին՝ մինչև 15, 15-ն անցավ, ասացին՝ պայմանագրերը ստորագրեք, որը շատ ստորացուցիչ պայմանագիր էր, բայց մենք գնացինք դրան, որ ստորագրեցինք, որովհետև «Նաիրիտի» յուրաքանչյուր աշխատողի շանտաժի են ենթարկել: Ասել են՝ եթե այս պայմանագիրը չստորագրես, դու քո գումարը չես ստանա: Մարդը քանի որ այսօր շատ մեծ կարիք ունի այդ գումարի, ստորագրել է, բայց դրանից հետո էլ մինչև հիմա չեն վճարել: Հիմա եկել ենք և ուզում ենք ասել՝ ինչու եք մեկ անգամ ևս մեզ խաբել»»,-պատմեց քիմիկ-ինժեներ Անահիտ Մանուկյանը:
Նաիրիտցիները վանկարկում են «ամոթ- ամոթ», սակայն կառավարության շենքից ոչ ոք չի մոտենում նրանց:
Մեկնաբանել