
«Խոսքի իրավունք». զինվորին ճնշում են և պահանջում ետ վերցնել իր խոսքերը
«Խոսքի իրավունք» միավորման հավաստի տեղեկություններով՝ օրերս Մեհրաբի զորամասում տիրող բարքերի վերաբերյալ Youtube-ում ահազանգած զինվոր Հովհաննես Եսայանի նկատմամբ ճնշում է գործադրվել, և նրան ստիպել են ետ կանգնել իր` մինչ այդ հնչեցրած մեղադրանքներից: Փոխարենը խոստացել են մեղմացնել իրեն մեղադրվող շինծու մեղադրանքների պատիժը:
Ըստ մեր տեղեկությունների՝ այդ ամենի դիրիժորը ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա. Տեր-Սահակյանն է: Վերջինս բավականին արատավորված համբավ ունի ՊՆ համակարգում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել