
Շուրջ 1 տոննա թմրանյութի գործով դատապարտված վարորդն ուզում է, որ իրեն արտահանձնեն Վրաստան
Շուրջ 1 տոննա թմրանյութ տեղափոխելու գործով դատապարտված վրացի վարորդ Աֆթանդիլ Մարտիաշվիլին ուզում է, որ իրեն արտահանձնեն Վրաստան: Այս մասին «Հետքին» հայտնեցին Մարտիաշվիլու հարազատները:
Մարտիաշվիլու հարազատներն ապրում են Թբիլիսիում: Նրանք արդեն իսկ սկսել են արտահանձման գործընթացը: Սակայն նրանք չեն կարողանա ավարտին հասցնել գործընթացը մինչև չվճարեն դատավճռով սահմանված փորձաքննությունների գումարը:
Հիշեցնենք, Ա․ Մարտիաշվիլին դատապարտվել էր 17 տարի ազատազրկման: Բացի դրանից, որպես դատական ծախս Օսման Ուղուրլուից և Աֆթանդիլ Մարտիաշվիլիից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի գործով նշանակված փորձաքննությունների` դատաքիմիական և հետքաբանական համալիր փորձաքննության եզրակացության և դատանյութագիտական և դատահետքաբանական համալիր փորձաքննության եզրակացության կատարման ծախսերը` շուրջ 1.4 մլն դրամի սահմաններում: Գումարը դատապատրյալները դեռ չեն վճարել:
Մեկնաբանել