
Բաղրամյան պողոտայում թռուցիկներ են բաժանվել ցուցարարներին
Քիչ առաջ Բաղրամյանի վրա հավաքված ցուցարարներին բաժանվել են թռուցիկներ «Ինչպես շփվել ոստիկանների հետ» վերնագրով: Ցուցարարները պնդում են, որ դրանք սադրիչների ձեռքի գործն են, իրենք չեն պատրաստել եւ դա հատուկ է արվում՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում առաջացնելու համար: Թռուցիկները հուշումներ են պայքարող քաղաքացիներին.
- ոստիկանության հետ որեւէ շփում ցանկալի չէ,
-ոստիկանությունը ծառայում է իշխանությանը,
-ոստիկանները մեր բարեկամները չեն,
-ոստիկանը կարող է դառնալ մեր կողմնակիցը միայն այն պահին, երբ վայր է դնում ուսադիրները եւ այլն:
Ցուցարարներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ դա սադրանք է եւ իրենց հետ կապ չունի. հավաքվածները պատռեցին թռուցիկները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել