
Ցուցարարները պահանջում են ոստիկաններից բացել պատը եւ թողնել ներս գալ իրենց միանալ ցանկացողներին
Այս պահին 2-3 շարքից բաղկացած ոստիկանական պատը փակել է Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը: Նրանք հայտարարել են, որ այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում շարունակել նստացույցը, կարող են դուրս գալ: Մեր լրագրողի փոխանցմամբ` քաղաքացիների հոծ զանգված շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում եւ շարունակել նստացույցը: Ցուցարարները պահանջում են ոստիկաններից բացել պատը եւ թողնել ներս գալ իրենց միանալ ցանկացողներին: Սակայն, ոստիկանները որեւէ քաղաքացու չեն թողնում անցնել պատը՝ բացառությամբ լրագրողների: Նստացույցի մասնակիցները հիմնականում երիտասարդներ են, կան ընտանիքներ իրենց երեխաների հետ: Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարել է, որ ազատելու է պողոտան կտրուկ գործողություններով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել