
Փաստաբանին 40 րոպե թույլ չեն տալիս տեսակցել վստահորդին
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ահազանգեց «Հետքին» ոստիկանության Շենգավիթի բաժնից՝ նշելով, որ արդեն 40 րոպեից ավելի իրեն թույլ չեն տալիս տեսակցել իր վստահորդի՝ Հովհաննես Իշխանյանի հետ:
Նա նաև նշեց, որ ցանկանում է Փաստաբանների պալատի ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա:
Ահազանգ ունենք նաև ոստիկանության Էրեբունու բաժնից: Քաղաքացի Արփինե Սուքիասյանը հայտնեց, որ իր հետ երկու աղջիկներ են գտնվում բաժնում, ում թույլ չեն տալիս զանգ կատարել: Իրեն էլ շտապեցնում էին ու թույլ չէին տալիս խոսել: Նա արագ փոխանցեց, որ իր հետ գնվող երկու աղջիկներն արդեն 3 ժամից ավելի ոստիկանությունում են պահվում:
Բերման ենթարկված աղջիկներից մեկ ուրիշը ասաց, որ իրենց տանում են ալկոհոլի փորձաքննության: Նա փոխանցեց, որ փաստաբաններ չունեն և խնդրեց Փաստաբանական պալատին փաստաբաններ ուղարկել ոստիկանության Շենգավիթի, Էրեբունու, Կենտրոնի բաժանմունքներ:
Մեկնաբանել