
Անհայտ անձինք մեծաքանակ զենք-զինամթերք են թողել
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող աղբարկղի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` կոռոզիայի ենթարկված պայթուցիչով, 1 ուսումնական նռնակ և «ԱԿ» ինքնաձիգի 121 փամփուշտ:
Նույն օրը երեկոյան՝ ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մեկ այլ քաղաքացի և հայտնել, որ Լենինգրադյան փողոցից դեպի Նոյ թաղամաս տանող ճանապարհին գտնվող կիսակառույց շենքում ինքնաձիգ և փամփուշտներ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿՄ» ինքնաձիգ` դատարկ պահունակով, 2 նռնակ` առանց պայթուցիչների, տարբեր տրամաչափի 145 փամփուշտ և 2 պայթուցիչ:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել