
Չինաստանում գրանցվել է պողպատի ամենացածր գինը վերջին 12 տարվա ընթացքում
Չինաստանում 2003 թվականի հունվարից պողպատի սպոտային արժեքը (կանխիկ վաճառք) այսքան ցածր չի եղել, այսօր այն կազմում է 2458 յուան (396 դոլար) մեկ տոննայի դիմաց: Տեղեկությունը տարածել է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով «Beijing Antaike Information Development Co»-ի տվյալներին:
2015 թվականի սկզբից պողպատի գինը նվազել է 11 %-ով: Վերջին չորս տարիների ընթացքում պողպատի գինը նվազել է սիստեմատիկ: Նվազման այս միտումը կապվում է նաև Չինաստանում անշարժ գույքի վաճառքի նվազման հետ: Տարեկան կտրվածքով հաշվարկի դեպքում երևում է, որ 70 չինական խոշոր քաղաքներից 69-ում նորակառույցների գինը նվազել է:
Չինաստանի արտադրողների ասոցիացիայի տվյալների համաձայն` 2015 թվականի առաջին եռամսյակում թուջի (չուգուն) և պողպատի արտադրությունը կրճատվել է 6 %-ով: Ասոցիացիան կարծում է, որ պահանջարկի պիկը անցել է, և աճ դեռ երկար ժամանակ տեղի չի ունենա:
Այսպիսով՝ պողպատի ձուլումը 2014 թվականի ապրիլի տվյալների հետ համեմատ այս տարի կրճատվել է 0,7 %-ով՝ հասնելով 68,91 միլիոն տոննայի:
Մեկնաբանել