
Արտաշ Ստեփանյան. «Չեմ կարող ասել, թե համայնքերի խոշորացումից հետո ինչ կարող է փոխվել, ապագան անորոշ է երևում»
Թումանյան քաղաքի 1541 ընտրողներից համայնքների խոշորացման մայիսի 17-ի հանրաքվեին մասնակցել են 634 ընտրողներ, նրանցից 576 –ը կողմ է քվեարկել, 36-ը` դեմ, 22 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
«Սովետական ժամանակ սովխոզները միացրին իրար, բայց մեկ, երկու տարի հետո նորից քանդեցին: Ինձ համար տարբերություն չկա, միացած է, թե առանձին: Եթե իշխանությունը գտնում է, որ էտենց ձեռնտու է, թող միացնեն: Ես համայնքերի խոշորացմանը կողմ եմ, բայց, որ դեմ կանգնես ինչ պետք է անես»,- ասաց Վաղիկ Մելքոնյանը:
«Օրինակ ասեմ, մեր քաղաքապետ Ձավարյանը, ընտիր ա, լավ քաղաքապետ ա: Դե օրինակ, ես քեզ ինչ ասեմ, էն մարդու ձեռքից ոչ մի բան չի գալի: Չունի էլի, չկա, որ գործ անի: Երկրորդն էլ, իրա վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, լավն ա: Աշխատանք ա պետք, ինչ անենք, աշխատանք չկա: Չեմ կարող ասել, թե համայնքերի խոշորացումից հետո ինչ կարող է փոխվել: Ապագան անորոշ է երևում, որը ճիշտն է, էն եմ ասում»,- ասաց Արտաշ Ստեփանյանը:
«Որտեղ լավ բան կա, որ էս քաղաքում լավ բան լինի: Տեսնում եմ, որ երկրի ապագան լավը չի գնում: Էս սաղ Հայաստանը թողնում, գնում են: Հիմա կոպիտ ասած, ամբողջ ժողովուրդը աշխատանքի պահով են գնում: Ես Թումանյան քաղաքում սլեսարից սկսած, մինչև ցեխի վարիչ եմ աշխատել` մեր հրակայուն աղյուսի գործարանում: Հիմա ես Երևանում պահակ եմ աշխատում: Էստեղ մի հավաքարարի գործ էլ չենք ճարում: Վերևի խավից բռնացրած, մտածում են, թե էս ժողովրդից, ոնց մի բան չանգռեն: Եթե հնարավորություն լինի, որ օդի վրա մի հատ վինտիլ դնեն, որ ասեն հարկ տուր, կդնեն: Ու, եթե էդ օդի հարկը երկու օր ուշացնես, կբռնի,կփակի: Այ էդ է մեր ղեկավարության մտածելակերպը: Ես լավ բան չեմ տեսնում համայնքերի խոշորացման մեջ»,- ասաց Գեորգի Քոչարյանը: Թումանանյան քաղաքի ընտրողները ավտոմեքենաներով էին տեղափոխվում ընտրատեղամաս: «Մենք մեր ընտրողներին ընտրատեղամաս ենք տեղափոխում մեքենաներով, որ ավտոմեքենաներ չուղարկենք մարդիկ հեռու թաղամասերից էս եղանակին ոնց կմասնակցեն հանրաքվեին»,- ասաց քաղաքապետ Լևոն Ձավարյանը:
Մեկնաբանել