
Վովա Գասպարյանն արդեն ոստիկանապետ է
Պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանն արդեն բջջային հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրա փոխարեն այդ գործն անում է մի տղամարդ, ով ներկայացավ որպես Վովա Գասպարյանի «աշխատակազմի աշխատակից»:
Վերջինս մեզ հայտնեց, որ Վովա Գասպարյանն արդեն նշանակվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում, և այսօր՝ ժամը 14-ին, նրան ներկայացնելու են ոստիկանության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել