
Ռուսաստանը կարող է հիվանդանալ ոսկու տենդով
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է գերատեսչություններին փոփոխություն կատարելու ընդերքի վերաբերյալ օրենքում եւ հնարավորություն տալ անհատ ձեռներեցներին լվացման եղանակով ոսկի արդյունահանել:
Այս հանձնարականը տրվել է ապրիլի 20-ին Հեռավոր արևելքում տնտեսության զարգացման եւ սոցիալական կայունությանը նվիրված խորհրդակցության ընթացքում:Պետդումայում է գտնվում նոր օրինագիծ որով նման հնարավորություն է տրվելու անհատ ձեռներեցներին:
Ըստ այդ նոր օրինագծի` Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անհատ ձեռնարկատերերին հնարավորություն կտրվի ոսկի փնտրել այն տարածքներում, որոնք արդյունաբերական նշանակություն չունեն: Պետդուման արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, այն կներկայացվի երկրորդ ընթերցման:
Ըստ այժմ գործող օրենքի Ռուսաստանում ոսկի կարող են արդյունահանել միայն իրավաբանական անձինք (կազմակերպություններ): Միևնույն ժամանակ լվացման եղանակով ոսկու ապօրինի արդյունահանումը տարեկան կազմում է 10 տոննա: Այս մասին նշված է նոր օրինագծին կից փաստաթղթերում: Նման եղանակով ոսկու արդյունահանումը Ռուսաստանում 100 տարվա պատմություն ունի: Ոմանք կատակով ասում են, որ նորից սկսելու է ռուսական ոսկու տենդը:
Աղբյուրը` vesti.ru
Մեկնաբանել