
Գագիկ ու Ջավահիր Ծառուկյանները թանկարժեք զարդերի սիրահար են. կինը մեկ տարում 1 մլն դոլարի զարդ է գնել
490.000 դոլար արժողության պլատինե կախազարդը, 470.000 դոլարանոց պլատինե մանյակը, 35.000 դոլարանոց ապարանջանը և 25.000 դոլարանոց ականջօղը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի կողմից 2014թ. ձեռքբերված թանկարժեք գույքն է: Ջավահիր Ծառուկյանը սիրում է թանկարժեք զարդեր, սպասք և այլն: Օրինակ՝ 2013թ-ին 8.5 մլն դրամ արժողության սպասք էր գնել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն էլ զարդերի, շքեղ կահույքի, բաժնետոմսերի ու անշարժ գույքի «սիրահար» է:
Պատգամավորն ունի 641.130 եվրո արժողության ննջարանի կահույքներ, ինչպես նաև 126.820 եվրո արժեքով ճաշասենյակի կահույք: Ադամանդե քարերով նրա ձեռքի ժամացույցն արժե 300.000 դոլար, ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույցը՝ 500.000 դոլար, որից պատգամավորը երկու հատ ունի: Գ. Ծառուկյանի ադամանդե քարերով ոսկե 3 մատանիների ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 700 հազար դոլար:
Նա գրեթե ամեն տարի իրականացնում է առևտրային ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառք: Ձեռքբերված նոր բաժնետոմսերն էլ ապահովում են նրա եկամուտների առյուծի բաժինը:
Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռքբերված և օտարված արժեթղթերը և այլ ներդրումները՝ ըստ տարիների |
||||
|
2011 |
2012 |
2013 |
2014 |
Ձեռք է բերել |
12.076.173.500 դրամ 13.987.356 եվրո |
5.069.990.000 դրամ |
20.495.884.470 դրամ |
49.172.000 բելառուսական ռուբլի |
Օտարել է |
3.800.000.000 |
--- |
--- |
12.221.400.000 դրամ 987.356 եվրո |
Պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 4.5 մլն դրամ, մնացածը՝ տարբեր ընկերություններից ստացած շահաբաժիններն են, փոխառություններից ստացած տոկոսները և այլն:
Գագիկ Ծառուկյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ ըստ տարիների |
|||||||
|
2008 |
2009 |
2011 |
2012 |
2013 |
2014 |
|
Եկամուտ |
դրամ |
7.705.644.568 |
9.670.820.303 |
5.319.593.439 |
1.733.729.343 |
6.867.742.270 |
3.131.464.565 |
դոլար |
933.668 |
126.000.000 |
60.081.830 |
16.501.706 |
25.372.854 |
|
|
եվրո |
--- |
439.222 |
40.000.000 |
--- |
150.000 |
2.460.034 |
|
Դրամական միջոց |
դրամ |
--- |
--- |
280.570.000 |
307.600.000 |
25.564.700.000 |
33.976.900.000 |
դոլար |
--- |
--- |
23.834.000 |
31.300.000 |
41.415.000 |
30.373.000 |
|
եվրո |
--- |
--- |
25.786.000 |
22.070.000 |
23.894.500 |
26.352.000 |
|
Անշարժ գույք |
|
Շենք, շինություն |
--- |
Բնակելի տուն՝ հողամասով |
--- |
Հասարակական նշանակության շինություն |
Հողամաս |
Շարժական գույք |
Գնել է |
«Նիսան Պատրուլ» |
«Ռոլլս-Ռոյս կուպե Ֆոնտոմ» |
|
--- |
Երկու հատ «TOYOTA LAND CRUISER 200 4.0» |
«TOYOTA TUNDRA 5.7» |
Օտարել է |
--- |
«Մերսեդես Բենց S500» |
|
--- |
|
|
|
Օտարված անշարժ գույք |
Շենք, շինություն |
--- |
Հողամաս |
--- |
Հասարակական նշանակության շինություն Հողամաս |
Հողամաս |
Ինչ վերաբերում է ձեռք բերված գույքին, ապա 2011թ. մոտ 75 մլն դրամով գնել է բնակելի տուն իր հողամասով, նույն տարում 23 մլն դրամով վաճառել է հողամասերից մեկը: 2013թ. 4 մլրդ 865 մլն դրամով գնել և նույն տարում էլ վաճառել է հասարակական նշանակության շինություն, 100 մլն դրամով օտարել է նաև հողամաս: Նույն տարում գնել է երկու հատ «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշի ավտոմեքենա՝ յուրաքանչյուրը 18 մլն 270 հազար դրամով: 2014թ. 52 մլն դրամով գնել է հողամաս, ևս մեկը վաճառել է մոտ 86 մլն դրամով: Գագիկ Ծառուկյանը անցյալ տարի ձեռք է բերել «TOYOTA TUNDRA 5.7» մակնիշի ավտոմեքենա՝ 37.000 դոլար արժեքով:
Բացի նշվածները Գ. Ծառուկյանը ունի նաև «BMW X-5», «Տոյոտա Պրադո V-6», «Ջիփ Վրանգլեր P6-4.0», «Ռոլլս Ռոյս B12-6.7», «Ռենջ Ռովեր սպորտ 4.4» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատգամավորի կինը ևս զգալի միջոցներ ունի, որոնց մի մասը գոյացել է ամուսնու նվիրատվություններից ու իր շահաբաժիններից: Ջ. Ծառուկյանը ևս ներգրավված է բիզնեսում և ընկերություններ ունի ոչ միայն Հայաստանում, այլև սահմաններից դուրս: Օրինակ՝ 2011թ. Գագիկ Ծառուկյանը կնոջը նվիրել է 11 մլրդ 850 մլն դրամ: Ջավահիր Ծառուկյանը նույն տարում 11 մլրդ 826 մլն դրամով ընկերություններից մեկում ձեռք է բերել բաժնեմաս: 10 մլրդ 202 մլն դրամի բաժնեմաս էլ գնել է 2013թ.:
Ջավահիր Ծառուկյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ ըստ տարիների |
||||
|
2011 |
2012 |
2013 |
2014 |
Եկամուտ |
11.850.562.800 |
1.439.880 դրամ 315.700 դոլար 336.000 եվրո |
10.201.925.000 դրամ 700.000 դոլար |
4.800.775 դրամ 239.000 դոլար 284.700 եվրո |
Դրամական միջոց |
21.700.000 |
30.150.000 |
25.357.000 դրամ 31.000 դոլար |
22.700.000 դրամ 25.700 դոլար 30.400 եվրո |
Թանկարժեք գույք |
--- |
--- |
8.534.425 սպասք |
490.000 դոլար պլատինե կախազարդ, 470.000 դոլար պլատինե մանյակ, 25.000 դոլար ականջօղ, 35.000 դոլար ապարանջան |
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մի շարք ընկերություններում բաժնետեր է: Նա մոտ 40 առևտրային ընկերություններում ունի բաժնեմասեր կամ միանձնյա սեփականատեր է: Բացի տեղական ընկերություններից՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռից, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու գործարանից, «Կոտայք» գարեջրի գործարանից, «Բելլեզա» խանութից, Օնիրա Քլաբից, «Արարատցեմենտ» գործարանից, «Փարավոն» ռեստորանային համալիրից, գազալցակայաններից, «Շուստով» առևտրի տնից և այլն, Գագիկ Ծառուկյանին է պատկանում նաև բուլղարական «Գորնա Բանյա» հանքային ջրերի շշալցման գործարանի 90%-ը, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող «Ռիգա» հյուրանոցի 100% բաժնեմասը, մի քանի ընկերություններ Բելառուսում:
Գագիկ Ծառուկյանին է պատկանում նաև Ռուսաստանի դաշնությունում գործունեություն ծավալող «Превелон Консалтинг Лимитед» ընկերության բաժնետոմսերի 33.34%-ը: Այս ընկերությունը հիմնականում զբաղվում է ոգելից խմիչքների արտադրությամբ:
Գագիկ Ծառուկյանի բիզնես կապերը Մոսկվայի հետ նոր չեն: Նրա ընկերությունները «հերթափոխով» իրականացնում են ՌԴ նախագահական գրասենյակի խմիչքների և այլ ապրանքների մատակարարման գործառույթը: Այսպես, «Մուլտի Գրուպ» ընկերությունը Կրեմլի կարիքների համար խմիչք մատակարարելու արտոնագիր էր ստացել դեռևս 2010թ.: 2011թ. նման լիցենզիա ստացել է նրա մեկ այլ՝ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու գործարանը, այնուհետև դարձյալ «Մուլտի Գրուպը»: Դրանից հետո ՌԴ նախագահական նստավայր ապրանքներ մատակարարելու թույլտվություն է ստացել «Превелон Консалтинг Лимитед» ընկերությունը, որտեղ էլ Ծառուկյանը բաժնեմաս ունի:
Ռուսական այս ընկերությունը զբաղվում է նաև սննդամթերքի և ծխախոտի մեծածախ առևտրով, բեռների փոխադրմամբ և այլն:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել