
Բեռլինում ցուցարարները պահանջում են ճանաչել Ցեղասպանությունը
Բեռլինում ապրող մի շարք ազգային փոքրամասնություններ և տեղացիներ ապրիլի 18-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցույցի էին դուրս եկել: Գերմանական «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» կողմից կազմակերպված ամենամյա ցույցին այս տարի մոտ 100 մարդ էր մասնակցում: Ցուցարարները պաստառներով ու վանկարկումներով Թուրքիայի դեսպանատան մոտից շարժվեցին դեպի Բունդեսթագ, որտեղ Գերմանիայի կանցլերի ներկայացուցչին հանձնեցին նամակ, որով կոչ էին անում 1915-ի դեպքերն ընդունել որպես Ցեղասպանություն։
«Մենք ցույց ենք անում ընդեմ Գերմանիայի և Թուրքիայի լռությանը հայերի ցեղասպանության հարցում: Օրեցօր ցուցարարների թիվը շատանում է և մենք սպասում ենք և հուսով ենք, որ ցեղասպանությունից 100 տարի անց գերմանական կառավարությունը կճանաչի այդ իրողությունը որպես ցեղասպանություն: Անհնար է կանխել ապագա ցեղասպանությունները, քանի դեռ չեն ճանաչվել ու դատապարտվել կատարվածները»,- ասաց «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար Թեսսա Հոֆմանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել