
Սերժ Սարգսյանն այցելել է սահմանապահ զորքերի նորակառույց համալիր
Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանապահի օրվա՝ ապրիլի 26-ի նախօրեին այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նորակառույց համալիր: Հանրապետության ղեկավարը շրջել է համալիրում, ծանոթացել նորակառույցի պայմաններին:
Համալիրի շինարարական, բարեկարգման աշխատանքներն ավարտված են, և այն պատրաստ է շահագործման: Բոլոր շենքերը և շինությունները կառուցված են շինարարական ժամանակակից նորմերին համապատասխան. երկաթբետոնե մոնոլիտ կառույցներ են:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը հայտնում է, որ զորանոցային համալիրը ներառում է 12 շենք-շինություն, որում ընդգրկված են վարչության շենքը, ուսումնական կենտրոնը, զորանոցը, սահմանային անցագրային կետերի ջոկատի շենքը, սպորտային դահլիճը և այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել