
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում այսօր նախատեսված է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը
Այսօր ժամը 18-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում նախատեսված է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը, որն իր ընտանիքի վեց անդամների հետ զոհ գնաց հունվարի 12-ին կատարված սպանդին: «Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ Գյումրում այս պահին հարաբերական անդորր է: Քաղաքում լարվածություն և մարդկային կուտակումներ չկան: Մարդիկ հավաքված են սուրբ Նշան եկեղեցում և նրա հարակից տարածքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել