
Բոստանջյանը կյանքո՞ւմ է սաունա տեսել
Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց հարցին, թե արդյո՞ք ինքը եկեղեցապատկան հողերում սաունաներ է փնտրել:
«Ինչո՞ւ եք ինձ այդպիսի հարցեր տալիս: Ես կյանքումս սաունա տեսե՞լ եմ, որ տենց բան ասեմ: Գնացեք ով սաունաներով զբաղվում է, իրեն հարցրեք: Վերցրել թերթերում էլ տենց բաներ են գրել: Ես տենց բան կարո՞ղ եմ ասել: Իմ կուլտուրան թույլ կտա՞ ես տենց բան ասեմ: Ես չեմ ուզում որ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ հանկարծակի Բոստանջյանը բացասական մոտեցում ունենա: Հայլուրն էլ այդ մասին ցույց է տվել, նայեք ու գնացեք ասողին ասեք»:
«Իսկ ո՞վ է ասել» հարցը Բոստնջյանն ուղղեց Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին: Սրբազանը պատասխանեց. «Ես չգիտեմ բոլորին անուններով»:
«Բա պիտի իմանայիք, սրբազան, մենք ձեզ ո՞նց գիտենք: Դուք էլ պիտի իմանաք գոնե էն պատգամավորներին, ովքեր մտածում են էս երկրի մասին»,- մեկնաբանեց Բոստանջյանը:
Մեկնաբանել