
Դասախոսից մինչև դեսպան. Ռաիսա Վարդանյանի դրամական միջոցներն ավելին են, քան ստացած եկամուտը
ՀՀ նախագահի 2013թ. հուլիսի 16-ի հրամանագրով Ռաիսա Վարդանյանը նշանակվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Տիկին Վարդանյանը դեսպանների շարքում միանգամից հարուստ դեսպանի համբավ է ձեռք բերել:
Չնայած դեսպան Վարդանյանը մինչև նոր պաշտոնը ազդեցիկ պաշտոններ չի զբաղեցրել, սակայն նրա ունեցվածքը գերազանցում է իր իսկ ստացած աշխատավարձը մի քանի հարյուր անգամ: 2001թ-ից մինչև դեսպան նշանակվելու օրը Ռաիսա Վարդանյանը դասախոսական աշխատանք է իրականացրել Մոսկվայի տարբեր ԲՈւՀ-երում, եղել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի ռեֆերենտ, այնուհետև խորհրդական: Մինչ այդ էլ Ռաիսա Վարդանյանը «յուղոտ» պաշտոններ չի զբաղեցրել:
Չնայած դրան, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռաիսա Վարդանյանն ունեցել է 5 բնակարան, մեկ առանձնատուն և երկու ավտոտնակ:
Ռ. Վարդանյանն ունի նաեւ երկու արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ C180» և «VOLKSWAGEN EOS 2.0»:
Դեսպանը նաև բաժնեմասեր ունի ինչ-որ ընկերությունում, որը նրա գույքի ու եկամուտների հայտարարագրում չի երևում: Միայն հայտնի է, որ բաժնետոմսի արժեքը 638.735 ռուսական ռուբլի է:
Նրա հայտարարագրում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ եկամուտները եղել են 0 դրամ, սակայն ուշագրավ են դեսպանի կուտակած դրամական միջոցների չափը՝ 221.462.000 դրամ, 1.354.500 ԱՄՆ դոլար և 769.820 եվրո:
2013թ-ի վերջին՝ պաշտոնը ստանձնելուց 6 ամիս անց, դեսպան Ռաիսա Վարդանյանի դրամական միջոցները աճել են ևս մի քանի միլիոնով: Անփոփոխ է մնացել միայն կուտակած եվրոների չափը, իսկ դրամային միջոցները հասել են 232.048.400 դրամի, իսկ դոլարայինը՝ 1.357.000:
Տարեվերջին դեսպան Վարդանյանը հայտարարագրել է նաև 5.706 դոլար աշխատավարձ, ինչպես նաև 14.444.559 դրամ «այլ եկամուտներ»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել