
Ազգային ժողովում` մի քեֆ, մի ուրախություն
Այսօր Ազգային ժողովի բակում քեֆ-ուրախություն է: Հնչում է բարձր երաժշտություն, իսկ բակը զարդարված է գունազարդ փուչիկներով ու խաղալիք կենդանիներով:
Հանրապետության մի շարք ավագ դպրոցի աշակերտներ ցուցահանդես վաճառք են իրականացնում հենց խորհրդարանի բակում: Հավանական գնորդները միայն պատգամավորները պետք է լինեն եւ խորհրդարանի աշխատակիցները, քանի որ մուտքն ազատ չէ: Սակայն մեր այցելության պահին այդպես էլ գնորդ պատգամավորի չհանդիպեցինք: Նրանք պտտվում էին սեղանիկների շուրջ եւ մի քանի լավ խոսքեր ասելուց հետո հեռանում:
Միջոցառումը համատեղ կազմակերպել են Ազգային Ժողովը, USAID-ն եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել